top of page

Օրենքի նախագիծ են բերել, տրանսպորտի սակագինը դարձնում են տեղական վճար, որ հանրաքվեի դնելու հնարավորություն չտան. Անդրանիկ Թևանյան

  • Writer: Lida Nalbandyan
    Lida Nalbandyan
  • 1 day ago
  • 1 min read

Տրանսպորտի գնի թանկացման դեմ բոյկոտի կայացման արդյունքում հիմա Նիկոլ Փաշինյանը թալանի ու հանցանքի է մղում արդեն ՔՊ պատգամավորներին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը:

«Ներկայացրել է օրինագիծ, համաձայն որի, չվճարող քաղաքացիները 15 հազար դրամով տուգանվելու են, նաև մեկ այլ օրինագիծ են ներկայցրել, համաձայն որի, տրանսպորտի ուղեվարձը հավասարեցվել է այսպես կոչված տեղական վճարի: Ինչո՞ւ են այդպես արել, որովհետև ՀՀ օրեսնդրությամբ տեղական վճարները չեն կարող դառնալ հանրաքվեի առարկա: Ինչպես հայտնի է, մենք 17 հազար ստորագրություն էինք հավաքել և քաղաքային տրանսպորտի գնին վերաբերող այլընտարանքային նախագիծ էինք ներկայացրել: «Մայր Հայաստան»-ն այդ 17 հազար ստորագրությամբ նախագծով տալիս էր հնարավորություն քաղաքացիներին, որ նրանք չվճարեն ավելի քան 100 դրամ, իսկ եթե 4 և ավելի անգամ են օգտվում տրանսպորտից, գինը լիներ ավելի էժան»,- պարզաբանեց նա:

Ըստ նրա՝ ավագանու ՔՊ խմբակցությունը ճողոպրեց նիստից:

Թևանյանը նշեց, որ մարդիկ պետք է հասկանան, որ եթե ուզում են այս թալանի դեմն առնել, դա կլինի տեղական վճար, դա կլինի ավտոկայանատեղիների, կարմիր կետագծերի, աղբահանության վճար, դա կլինեն այլ վճարներ, տրանսպորտի գին և այլն, պետք է իշխանության փոփոխություն լինի: «Կոնկրետ «Մայր Հայաստանը» պատրաստ է Երևան քաղաքում իշխանափոխությունից հետո և իշխանությունը ստանձնելուց հետո կյանքի կոչել այն նախագիծը, որը մենք ներկայացրել ենք։

Թևանյանը ընդգծեց. «Իրենք գիտեին, որ մենք հանրաքվեի ենք գնալու, ասում էինք, օրենքով պետք է ստորագրեք, որ այս հարցը մտնի օրակարգ ավագանու, եթե այնտեղ բացասական եզրակացություն ստանա, մենք կգնանք 10 տոկոս ստորագրություն հավաքելու ճանապարհով և ի վերջո այդ հարցը դնենք հանրաքվեի: Մենք չենք խաբել քաղաքացիենրին, ասել ենք՝ սա է ճանապարհը: Հիմա իրենք հասկանալով, որ գնում ենք 10 տոկոս հավաքելու ճանապարհով՝ 90 հազար ստորագրություն, իրենք փակել են այդ ճանապարհը, տեղական վճար են սահմանում օրենքի նախագծով,որ հիմա ներկայացրել են, որ կանգնեցնեն այս ամեն ինչը»,- ընդգծեց նա:

1/2624
bottom of page