top of page

Որոնք են կրծքագեղձի քաղցկեղի ախտանշանները. ներկայացնում է մասնագետը

Կրծքագեղձի քաղցկեղը չարորակ ուռուցք է, որը սկսվում է կրծքագեղձի բջիջներում:Ուռուցքաբանության գծով ԱՆ խորհրդատու Հայկուհի Գեոկչյանը ներկայացրել է կրծքագեղձի քաղցկեղի ախտանշանները`◾️ ուռուցքային գոյացության առկայությունը կրծքագեղձում◾️ ուռուցքի պինդ կոնսիստենցիան◾️ կրծքագեղձի շարժունակության սահմանափակումը կամ ընդհանրապես դրա բացակայությունը, գոյացության որպես կանոն ոչ ցավոտ լինելը, մաշկի ներքաշվածությունը,◾️ անութափոսում, ստորանրակային, կամ վերանրակային շրջանում պինդ ավշային հանգույցի (հանգույցների) առկայությունը◾️ պտուկից երբեմն արյունային արտադրությունը◾️ աչքով տեսանելի մաշկի դեֆորմացիա գոյացության շրջանում (հատկապես ձեռքերը վեր բարձրացնելիս)◾️ մաշկի ներքաշվածություն◾️ լիմֆոստազի երևույթները՝ «կիտրոնի կեղևի» համախտանիշը◾️ ուռուցքի ներաճ դեպի մաշկ և/կամ վերքի առաջացումը◾️ արեոլայի արտահայտված հաստացումը◾️ պտուկի ներքաշվածություն◾️ կրծքագեղձի չափերի խիստ մեծացում և կրծքավանդակի պատին ֆիքսվածություն։

«Պետք է հիշել, որ այս ախտանշանները վկայում են քաղցկեղի ուշացած փուլերի մասին։ Կարևոր է վաղ ախտորոշման համար կատարել բժշկական հետազոտություններ՝ ըստ տարիքային ուղեցույցի»,-նշում է Հայկուհի Գեոկչյանը։

bottom of page