top of page

Արցախի Ազգային ժողովի նիստ է կայացել, ընդունվել է սահմանադրական փոփոխությունների նախագիծը

  • Writer: Lida Nalbandyan
    Lida Nalbandyan
  • 5 hours ago
  • 1 min read

Այսօր կայացել է Արցախի Ազգային ժողովի նիստ, ընդունվել է սահմանադրական փոփոխությունների նախագիծ, համաձայն որի ապահովվում է պետական ինստիտուտների շարունակականությունը։ Այդ մասին News.am-ին ասել է Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

«Խոսքը տարբեր, ոչ սովորական իրավիճակներում օրենքին, սահմանադրությանը համապատասխան կարգավորումներ տալու մասին է։ Հիմա ձևակերպումներն այնպես են արված, որ ցանկացած ֆորսմաժորային իրավիճակում պետական ինստիտուտները կարողանան լուծումներ գտնել, և հետագայում չհամարվի, թե դրանք անօրեն մարմիններ են։ Պետական ինստիտուտները բոլոր առումներով ապահովվում են։ Հույս ունեմ, որ այսօրվա նիստը խթան է հանդիսանալու, որ թե՛ խորհրդարանը, թե՛ նախագահի ինստիտուն առավել կենսունակ լինեն»,- ասել է Մետաքսե Հակոբյանը։

Նա նշել է, որ նիստին մասնակցել է 30 պատգամավոր, փոփոխությունների նախագիծն ընդունվել է միաձայն։

1/2624
bottom of page