Search
19 ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը` ծանրամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
- Lida Nalbandyan
- Dec 9, 2024
- 1 min read

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, 19-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը բրոնզե մեդալ է նվաճել Բահրեյնում ընթացող աշխարհի առաջնության 55 կգ քաշային կարգում՝ երկամարտում գրանցելով 205 կգ արդյունք (85+120 կգ):
Հրում վարժությունում Ալեքսանդրան հաջող է կատարել միայն առաջին մոտեցումը՝ գլխավերևում պահելով 85 կգ կշռող ծանրաձողը: Պոկում վարժությունում Ալեքսանդրան 120 կգ արդյունքով դարձել է փոքր արծաթե մեդալակիր:
Երկամարտում սա Հայաստանի առաջին մեդալն էր Բահրեյում մեկնարկած աշխարհի առաջնությունում: