Search
Ստամբուլի քաղաքապետարանի խորհրդի անդամ Նուրի Ասլանը նշանակվել է Ստամբուլի քաղաքապետի ԺՊ
- Lida Nalbandyan
- Mar 21
- 1 min read

Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ, քեմալական «Ժողովրդադեմոկրատական» (ԺՀԿ-CHP) կուսակցության անդամ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունից հետո Ստամբուլի քաղաքապետարանի խորհրդի անդամ CHP-ական Նուրի Ասլանը նշանակվել է քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։
Հիշեցնենք, որ մարտի 19-ին վաղ առավոտյան ձերբակալվել է Էքրեմ Իմամօղլուն: Իմամօղլուն համարվում է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր մրցակիցը 2028 թվականի ընտրություններում։ Իշխանությունները Իմամօղլուին մեղադրում են կոռուպցիայի, արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ կապերի և «ահաբեկչական գործունեության» մեջ։
Իմամօղլու ձերբակալությունից հետո Ստամբուլում և մի շարք այլ քաղաքներում բազմահազարանոց բողոքի ակցիաներ են։