top of page

Բոլորը սպասում են, ահա ինչու Ադրբեջանը չի ստորագրում «Խաղաղության պայմանագիր» կոչվածը, որն իրական խաղաղության հետ որևէ կապ չունի. Նաիրի Սարգսյան

  • Writer: Lida Nalbandyan
    Lida Nalbandyan
  • Apr 10
  • 1 min read

Բոլորը սպասում են, ահա ինչու Ադրբեջանը չի ստորագրում «Խաղաղության պայմանագիր» կոչվածը, որն իրական խաղաղության հետ որևէ կապ չունի: Այս մասին ասել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը:

«Ալիևի կողմից թիրախավորումները և նպատակադրումները բավականին ռացիոնալ է արվում, քանի որ անորոշությունների այսպիսի իրավիճակում ենք, երբ թվում էր, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն ինչ-որ վերջանակետի են հասել, բայց հիմա տեսնում ենք, որ նրանք շատ հեռացել են այդ վերջնակետից: ԱՄՆ-ն ու Իրանն իրար հանդեպ շատ կոշտ պատասխաններով են հանդես գալիս, Թուրքիայում աննախադեպ մեծ ցույցեր են տեղի ունենում, այնտեղ ներքին քաղաքական անկայուն իրավիճակ է: Թուրքիայի այժմյան իշխանությունը Նիկոլ Փաշինյանի և Ալիևի համար համարվում էր արտաքին քաղաքական հովանոցներից մեկը, և հիմա Թուրքիայում կարող է ինչ-որ փլուզում տեղի ունենալ, և բոլորը հիմա սպասում են: Այսինքն, այսպիսի անորոշությունների ժամանակահատվածում հնարավոր չէ ինչ-որ բան կառուցել»,-ասել է նա:

bottom of page