top of page

Հայաստանում պետք է ձևավորվի իշխանություն, որի արտաքին և ներքին քաղաքականությունը հիմնված է բացառապես ազգային շահերի վրա. Տիգրան Աբրահամյան

  • Writer: Lida Nalbandyan
    Lida Nalbandyan
  • 11 hours ago
  • 1 min read

Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները, գործող կառավարիչների քաղաքական կուրսն ու որպես հետևանք պետության ստացած բազմաթիվ հարվածներն ու վնասները վաղուց հասարակությանը ջրբաժանի առաջ են կանգնեցրել՝ համակերպվել ստեղծված իրողությունների՞ն, թե՞ պայքարել սեփական երկրում կյանքի արժանապատիվ պայմանների և պաշտպանվածության համար: Այս մասին ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

«Մի կողմից իշխանության ծնած կեղծ օրակարգերն ու սին խոստումներն են, մյուս կողմից Հայաստանի շուրջ ահագնացող ծանր հեռանկարները, որոնք մեր քաղաքացիներին ծանր որոշման առաջ են կանգնեցնում՝ թողնել ու հեռանա՞լ, թե՞ դիմադրել: Աստիճանաբար ժողովրդի մոտ լուռ կոնսենսուս է ձևավորվում առ այն, որ այս իշխանության գոյությունն ուղիղ ճանապարհ է բացում երկրի՝ նոր փորձությունների տեղապտույտում հայտնվելու և գոյության կռվի համար:



1/2624
bottom of page