top of page

Ավինյանը Երևանի hեղեղումները կապել է աշխարհում կլիմայական փոփոխությունների հետ

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 6 hours ago
  • 1 min read

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է մայրաքաղաքում կլիմայական փոփոխությունների հետևանքով առաջացող խնդիրներին՝ ընդգծելով, որ անձրևների քանակը շարունակական աճ է գրանցում։ 

«Երևանի քաղաքապետարանը կլիմայական փոփոխությունների դեմ իր լիազորությունների շրջանակում մեծ գործիքակազմ չունի։ Անձրևների քանակը Երևան քաղաքում ավելանում է և գնալով էլ ավելի շատանալու է, ինչը պայմանավորված է ամբողջ աշխարհում ընթացող կլիմայական փոփոխություններով»,- ասել է Ավինյանը՝ արձագանքելով լրագրողի հարցին այն մասին, թե ինչո՞ւ է յուրաքանչյուր անձրևից հետո մայրաքաղաքում առաջանում հեղեղումների խնդիր։ 

bottom of page