Սեյրան Օհանյանը, ըստ մեղադրանքի, մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ բանակը ներգրավել է քաղաքական գործընթացում
Պաշտպանության նախկին նախարար, մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանին նոր մեղադրանք է ներկայացվել, փոխանցում է Լուրերը:
Հանրային մեղադրողը փոխել է նրան մեղսագրված՝ սահմանադրական կարգը տապալելու մասով վերագրված արարքի իրավական գնահատականը՝ նոր մեղադրանք ներկայացնելով պաշտոնեական լիազորություններն անցնելու հոդվածով, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:
Օհանյանը, ըստ մեղադրանքի, մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ բանակը ներգրավել է քաղաքական գործընթացում: