top of page

Թրամփը 17-ամյա թոռնուհուն Tesla Cybertruck է նվիրել

ԱՄՆ  նախագահ Դոնալդ Թրամփը թոռնուհիներից մեկի՝ Քայի 17-ամյակի կապակցությամբ նվիրել է Tesla Cybertruck մեքենա: Նա այս մասին ասել է Սպիտակ տան տարածքում լրագրողների ներկայությամբ իր համար Tesla մեքենա հրապարակավ գնելու արարողության ժամանակ, գրում է Daily Mail-ը:



Նա մանրամասնել է, որ թոռնուհին շատ է հավանում նվերը: ԱՄՆ նախագահը խոստովանել է, որ մեքենան գնել է մոտ մեկ տարի առաջ:



«Նա հավանում է մեքենան: Այն շատ անվտանգ է, շատ ամուր , ծանր, ամբողջը պողպատից է, չժանգոտվող պողպատից», - հավելել է Թրամփը:



Ներկայումս Tesla Cybertruck-ի արժեքը սկսվում է $81,985-ից և հասնում $101,985-ի:

1/2525
bottom of page