Մահացել է Էստոնիայի նախկին նախագահ Ռյուտելը
Դեկտեմբերի 31-ի երեկոյան Էստոնիայում 96 տարեկան հասակում մահացել է նախկին նախագահ Առնոլդ Ռյուտելը, հայտնում է երկրի նախագահի մամուլի ծառայությունը։
Առնոլդ Ռյուտելը, զբաղեցնելով Էստոնական ԽՍՀ Գերագույն խորհրդի, ապա՝ անկախ Էստոնիայի Գերագույն խորհրդի նախագահության նախագահի պաշտոնը, կարևոր դեր է խաղացել հանրապետության անկախության վերականգնման գործընթացում։ Պետության ղեկավարի գրասենյակի պաշտոնական հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ հենց օկուպացված Էստոնիայում նրա ակտիվ մասնակցությամբ սկսվեց անցումային շրջանը, որի ընթացքում ԽՍՀՄ պետական իշխանությունը ճանաչվեց անօրինական և վերականգնվեց երկրի անկախությունը։
Որպես նախագահ Ռյուտելը ձգտել է Էստոնիայի համաչափ զարգացմանը և սոցիալական հաշտեցման գործընթացի մեկնարկին, ինչը նշված է մամուլի հաղորդագրության մեջ։
2001 թվականին նա ընտրվել է Էստոնիայի նախագահ, իսկ նրա լիազորությունները տեւել են մինչեւ 2006 թվականի հոկտեմբերի 9-ը։ Ռյուտելը նաև ակտիվորեն աջակցել է Էստոնիայի՝ Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին միանալու գաղափարին։
Նախագահ Ալար Կարիսը Սիրջե Կարիսի և նախագահական ողջ վարչակազմի հետ միասին անկեղծ ցավակցություն է հայտնել Առնոլդ Ռյուտելի ընտանիքին և ընկերներին նրա մահվան կապակցությամբ։