Ո՞ւմ է հակացուցված արքայանարինջ ուտել
Արքայանարնջի ամենալավ սեզոնին, երբ անհնար է անտարբեր անցնել այս մրգի կողքով, կարծում ենք՝ օգտակար կլինի իմանալ, թե ինչ հատկություններով է օժտված այս միրգը:
Արքայանարինջը, որը համարվում է աստվածային միրգ, որքան էլ անհավատալի թվա, գերազանցում է անգամ խնձորին իր վիտամինային բազմազանությամբ և հարստությամբ:
Արքայանարինջը հարուստ է կալիումով, կալցիումով, մագնեզիումով, երկաթով, ֆոսֆորով, А, С, Р և այլ վիտամիններով, ածխաջրերով և այլ օգտակար տարրերով:
Սակայն անգամ այս օգտակար միրգն ունի իր հակացուցումները, որոնք խորհուրդ են տրվում անպայման պահպանել: Այն վնասակար է հատկապես շաքարային դիաբետով տառապող մարդկանց, քանի որ մեծ քանակությամբ գլյուկոզա է պարունակում: