top of page

«Նիկոլ դավաճան». քաղաքացիները փակել են Երեւան-Արմավիր ճանապարհը. Այստեղ են ընդդիմադիր պատգամավորներ

Բողոքի ակցիա է տեղի ունենում Արմավիրում՝ ի աջակցություն տավուշցիների։

Արմավիրցիները փակել են Երեւան-Արմավիր ճնապարհը:

Այստեղ է նաեւ ԱԺ «հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Մանուկյանը, Մհեր Սահակյանը: Ակցիայի մասնակիցները վանկարկում են՝ «Նիկոլ դավաճն»:

Ոստիկանության ներկայացուցիչը հայտարարեց, որ պետք է բացել ճանապարհը. «Երկու րոպե ճանապարկ ենք տալիս, եթե ճանապարհը չբացվեց, դրանից հետո ստացվում է, որ ոստիկանի օրինական պահանջը չեք կատարում: Ոչ ոք իրավունք չունի ուրիշի ազատ տեղաշարժը սահմանափակել»:

Գեղամ Մանուկյանը նկատեց, որ հասարակականկարգը խախտվում է ամբողջ Հայաստանում, նաեւ անվտանգային կարգը. «Որովհետեւ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր անօրինական կերպով սահմանակետեր են տեղադրվում: Այսօր բոլոր ոստիկանները իրականում հարգելով ՀՀ սահմանադրությունը, պետք է լինեին կառավարության շենքի դիմաց եւ ձերբակալեին ամենամեծ հասարակական կարգը խանգարող Նիկոլ Փաշինյանին»:



1/2290
bottom of page