top of page

Տիգրան Ավինյանի հոր դեմ դատական առաջին նիստը կայացավ. Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ

  • Writer: Lida Nalbandyan
    Lida Nalbandyan
  • 1 day ago
  • 1 min read

Առաջին ատյանի քաղաքացիական դատարանում ավարտվել է Տիգրան Ավինյանի հոր դեմ իմ ներկայացրած առաջին դատական նիստը:  Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեսաուղերձով ասել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանը:

«2024 թվականի դեկտեմբերի  26-ին Տիգրան Ավինյանը հայրը լրագրողի հարցին ի պատասխան հնչեցրել էր վիրավորական արտահայտություն Օպելների վարորդների նկատմամբ ՝ մասնավորապես անվանելով նրանց համբալ, ասել էր այդ համբալները չգան ու չկանգնեն իրենց գեղի օպելներով: Ես դատական հայց էի ներկայացրել Տիգրան Ավինյանի հոր դեմ, քանի որ ինքս էլ ունեմ Օպել մակնիշի մեքենա, Դատական առաջին նիստը նշանակվել էր այսօր, որը կայացավ: Հաջորդ դատական նիստը նշանակվել է մասիսի 29-ին ժամը  3-ին»,- ասաց Իսկանդարյանը:

Ավագանու անդամի խոսքով՝ Տիգրան Ավինյանի հոր կողմից դատական նիստին ոչ ոք ներկա չէր. «Ոչ հայրը, ոչ որևէ իրավապաշտպան, կամ փաստաբան: Նիստն անցավ շատ նորմալ:  Նիստի ընթացքում քննարկվեցին այն ապացույցները, որը մենք ներկայացրել ենք, մասնավորապես՝ այն տեսանյութը, որտեղ այդպիսի արտահայտություն է արել: Սպասում ենք հաջորդ դատական նիստին՝ հասկանալու, թե հաջորդիվ ինչ է կատարվելու»,-եզրափակեց Իսկանդարյանը:

Հիշեցնենք, որ Իսկանդարյանն ասել էր, որ դատի է  տվել Տիգրան Ավինյանի հորը՝ «գեղի Opel-ներով համբալներ» արտահայտության համար՝ պահանջելով որպես վիրավորանքի հատուցում 500,000 դրամ:

Ավելի վաղ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հայրը լրատվամիջոցի հետ զրույցում ասել էր, որ «կարմիր գծերի» համար գումարը պետք է լինի 500,000 դրամ, որպեսզի ամեն «համբալ գեղի Opel-ներով» չկարողանա կայանել։ Դրանից հետո Տիգրան Ավինյանը ներողություն էր խնդրել հոր արտահայտությունների համար՝ նշելով, որ դա «նյարդի արդյունք է»։

1/2624
bottom of page