top of page

Արդեն մի քանի օր է՝ կրակում են․ Արավուսի նախկին համայնքապետ

  • Writer: Lida Nalbandyan
    Lida Nalbandyan
  • Mar 26
  • 1 min read

Սյունիքի մարզի սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական կողմի անկանոն կրակոցները վերջին օրերին արդեն սովորական են դարձել։

«Չենք հասկանում, թե ինչ է կատարվում, ինչ են ուզում, բայց կրակում են, ու արդեն մի քանի օր է»,- «Փաստինֆո»-ին ասել է Արավուս համայնքի նախկին ղեկավար Արգամ Հովսեփյանն՝ ավելացնելով, որ անկանոն կրակոցներն սկսվում են երեկոյան ժամը 22։00-22։30-ը, տևում են մինչև  առավոտյան 06։30-ը։

«Կես ժամը մեկ, ժամը մեկ կրակում են»,- փաստել է Արգամ Հովսեփյանը՝ մտահոգ արձանագրելով, որ ժողովուրդն արդեն, կարծես թե, սովորել է, օրվա հոգսով ապրում են։

1/2646
bottom of page