top of page

Ճանապարհի մերկասառույցի պատճառով «Nissan X-Trail»-ը ընկել է սահքի մեջ և կողաշրջվել

Այսօր՝ հունվարի 10-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:40-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Լևոն Ա.-ն իր վարած «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 14-րդ կմ հատվածում՝ դեպի Սևան ընթանալիս, ճանապարհի մերկասառույցի պատճառով ընկել է սահքի մեջ, դուրս եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և կողաշրջվել: 


 


Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: 



Վարրոդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: 


 


Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհը սպասարկող ճանշինը ոչ մի աշխատանք չի կատարել ճանապարհը մերկասառույցից մաքրելու, աղ ու ավազով մշակելու ուղղութամբ: 



Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում: 


 


Ավտոմեքենայի անվադողերն էլ ձմեռային են: 

1/2323
bottom of page