top of page

Կ․Պոլսի Հայոց Պատրիարքը մասնակցել է Էրդողանի կազմակերպած իֆթարի արարողությանը

Մարտի 27-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահական համալիրում կազմակերպված  իֆթարի (հյուրասիրության) արարողության ժամանակ հանդիպել է երկրի կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ։ Իֆթարին ներկա են գտնվել նաև Թուրքիայի կրոնական գործերի վարչության ղեկավար Ալի Էրբաշը, Պոլսո հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։ Գրում է ermenihaber.am-ը:

Էրդողանն մասնավորապես պնդել է. «Որպես Թուրքիա՝ մենք դարեր շարունակ տարբեր համոզմունքների, մշակույթների և ինքնությունների միասին ապրելու փորձ ունենք։ Մեր շատ նահանգներում՝ Ստամբուլից մինչև Մարդին ու Հաթայ, դարեր շարունակ գոյակցում են էզանը, հազանն ու զանգը։ Մզկիթները, եկեղեցիներն ու սինագոգները դարեր շարունակ կիսել են նույն փողոցը, նույն պողոտան և նույն քաղաքը: Մուսուլմանները, քրիստոնյաները և հրեաները կողք կողքի ապրում էին նույն հայրենիքում, նույն երկնքի տակ»։

Ըստ Էրդողանի՝ իրեն պայքարել են, որպեսզի 85 միլիոնից յուրաքանչյուրն իրեն հավասար զգա՝ անկախ իր ծագումից, հավատքից կամ համայնքից և ցուցաբերել են առավելագույն զգայունություն՝ ապահովելու, որ հատկապես  ոչ մուսուլման քաղաքացիները որևէ հոգևոր անհանգստություն չզգան:  Եվ հույս է հայտնել, որ  այդպես կշարունակեն։

Իֆթարին ներկա են գտնվել նաև Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան, Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը, մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեդ Նուրի Էրսոյը, պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, հետախուզության ծառայության ղեկավար  Իբրահիմ Քալընը, նախագահականի  հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

1/2586
bottom of page