top of page

Հրդեհ` Սիսիան քաղաքում

  • Writer: Lida Nalbandyan
    Lida Nalbandyan
  • 2 days ago
  • 1 min read

Ապրիլի 6-ին ժամը 16:07-ին ահազանգ է ստացվել, որ Սիսիանի Խանջյան փողոցի տներից մեկին կից փայտե ծածկի տակ այրվում է կուտակած անասնակեր: Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:11-ին, մարվել՝ 18:43-ին: Այրվել են ծածկի (մոտ 32 քմ) փայտե կառուցատարրերը և մոտ 300 հակ պահեստավորած անասնակեր:

1/2608
bottom of page