top of page

Մենք Մայր ենք անվանում մեր հայրենիքը, մեր լեզուն, մեր քաղաքը, որովհետև հենց մայրն է բերում կյանք, արմատ, շարունակություն․ Նախագահ

  • Writer: Lida Nalbandyan
    Lida Nalbandyan
  • 8 hours ago
  • 1 min read

ՀՀ նախագահ Վահագն Խաչատրյանը շնորհավորել է Ապրիլի 7-ի կապակցությամբ։

«Սիրելի՛ կանայք,Սիրելի մայրեր,

Ի սրտե շնորհավորում եմ ձեզ Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման ու Մայրության և Գեղեցկության տոնի կապակցությամբ։

Այս օրը խորը խորհուրդ ունի՝ այն հիշեցնում է այն պահը, երբ մարդկությանը տրվեց կյանք պարգևող ու փրկության հույս բերող ավետիսը։ Սուրբ Մարիամի կերպարում մեր ժողովուրդը դարեր շարունակ տեսել է մայրական նվիրվածության, խոնարհության և ուժի խորհրդանիշը։

Ապրիլի 7-ը մեզ համար ոչ միայն տոն է, այլ նաև շնորհակալության օր՝ ձեր՝ կանանց և մայրերի նկատմամբ։Ձեր սերը, հոգատարությունը, ձեր զորությունը թե՛ ընտանիքում, թե՛ հասարակական կյանքում մեր պետության ամրության և ներդաշնակության հիմքերից են։

Մեր ինքնության կերտվածքում նույնպես մայրական կերպարն առանձնահատուկ տեղ ունի։ Մենք Մայր ենք անվանում մեր հայրենիքը, մեր լեզուն, մեր քաղաքը՝ որովհետև հենց մայրն է բերում կյանք, արմատ, շարունակություն։Սիրելի կանայք, մայրեր և քույրեր,Թող այս տոնը ձեզ պարգևի խաղաղություն, ջերմություն և սեր։Սրտանց մաղթում եմ ձեզ առողջություն, երջանկություն և անսպառ ուժ՝ պահելու ու սիրելու ձեր ընտանիքները, և հավատով նայելու ապագային»։

1/2605
bottom of page