top of page

Ծառայողական պարտականությունները կատարելիս, առողջական խնդիրներով պայմանավորված, մահացել է Շենգավիթի բաժնի դատական կարգադրիչ Արմեն Մաթևոսյանը

  • Writer: Lida Nalbandyan
    Lida Nalbandyan
  • Apr 9
  • 1 min read

52 տարեկան հասակում իր ծառայողական պարտականությունները կատարելիս, առողջական խնդիրներով պայմանավորված, կյանքից հեռացել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի բաժնի դատական կարգադրիչ Արմեն Մաթևոսյանը, հայտնում են Դատական իշխանությունից։

Բարձրագույն դատական խորհուրդը և Դատական դեպարտամենտի ողջ անձնակազմն իրենց խորին ցավակցությունն են հայտնում Մաթևոսյանների ընտանիքին, հարազատներին, ընկերներին և մաղթում համբերություն և տոկունություն՝ հաղթահարելու կորստի ծանր վիշտը:

Արմեն Մաթևոսյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ապրիլի 11-ին, ժամը՝ 18:00-ից Երևան քաղաքի Նուբարաշեն փողոցի 46 հասցեում գտնվող սգո սրահում:

Հուղարկավորությունը՝ հաջորդ օրը, նույն վայրից, ժամը՝ 13:00-ին:

bottom of page