top of page

Արքայազն Հարրին ժամանել է Ուկրաինա

  • Writer: Lida Nalbandyan
    Lida Nalbandyan
  • 3 days ago
  • 1 min read

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին չհայտարարված այցով ժամանել է Ուկրաինա, տեղեկացնում է svoboda.org-ը:

Նա Լվովում հանդիպել է պատերազմի վետերանների հետ։

РБК-Украина-ն գրում է, որ արքայազնն Ուկրաինայի զինված ուժերի վետերանների ուղեկցությամբ այցելել է Լվովի Superhumans Center կլինիկա, որտեղ բուժվում են վիրավոր զինվորները։ Կենտրոնը տրամադրում է անվճար պրոթեզավորում, վերականգնողական վիրաբուժություն և հոգեբանական օգնություն։

Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի անդամի այցի մասին հայտարարվել է միայն այն բանից հետո, երբ նա լքել է ուկրաինական տարածքը։

bottom of page