top of page

Դմիտրիևը Սանկտ Պետերբուրգի «Գրանդ Եվրոպա» հյուրանոցում հանդիպել է Ուիթքոֆի հետ

  • Writer: Lida Nalbandyan
    Lida Nalbandyan
  • 2 days ago
  • 1 min read

Ռուսական ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը Սանկտ Պետերբուրգի «Գրանդ Եվրոպա» հյուրանոցում հանդիպել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի հետ, հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։

Հիշեցնենք, որ Ուիթքոֆը ժամանել է Մոսկվա, ինչի մասին հայտնել էր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:Ավելի վաղ հաղորդվել էր, որ այցի նպատակը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումն է:

Սա կլինի Ուիթքոֆի և Պուտինի երրորդ հանդիպումը Թրամփի՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմում հրադադար հաստատելու պահանջի ֆոնին:Հիշեցնենք, որ  Ուիթքոֆը Մոսկվա էր այցելել մարտին և, Կրեմլի փոխանցմամբ, Թրամփից ուղերձ էր փոխանցել ՝ Ուկրաինայում հրադադարի իր առաջարկի մասին: Նա հանդիպել էր ՌԴ նախագահի հետ:

bottom of page