top of page

Քարաթափման հետևանքով Տաթև-Լծեն ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

  • Writer: Lida Nalbandyan
    Lida Nalbandyan
  • 1 day ago
  • 1 min read

Ապրիլի 14-ին, ժամը 13:28-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթև-Լծեն ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Տաթև-Լծեն ավտոճանապարհի 16-րդ կմ-ին հարակից ժայռից տեղի է ունեցել քարաթափում (մոտ 0,5 խմ). ինչը խոչընդոտում է երթևեկությանը։

Փրկարարները հեռացրել են թափված քարերը դարձնելով ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի։

1/2624
bottom of page