Search
Գավառցի հետախուզվողը հայտնաբերվել է Երևանում ու տեղափոխվել քրեակատարողական հիմնարկ
- Arnold Gevorgyan
- 5 hours ago
- 1 min read
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողներն, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, ապրիլի 19-ին՝ ժամը 16.40-ին, մայրաքաղաքի Լենինգրադյան փողոցում հայտնաբերել և վարչություն են տեղափոխել Գավառ քաղաքի բնակիչ 45-ամյա տղամարդու: Հայտնում են ՆԳՆ-ից:
Նա հետախուզվում էր առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք:
Տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ: