top of page

Բանգլադեշում ՀՀ դեսպանն այցելել է հին Դաքքայի Սուրբ Հարություն հայ առաքելական եկեղեցի

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 4 hours ago
  • 1 min read

 ՀՀ դեսպան Վահագն Աֆյանն (նստավայրը՝ Նյու Դելի) իր հավատարմագրերն է հանձնել Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության նախագահ Մոհամմեդ Շահաբուդդինին։ Բանգլադեշում ՀՀ դեսպանը պատրաստակամություն է հայտնել ջանքեր ներդնել երկկողմ հարաբերությունների զարգացման և համագործակցության ակտիվացման գործում, ում հաջողություններ է մաղթել Բանգլադեշի նախագահը։

Մինչ այդ, դեսպան Վ. Աֆյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Բանգլադեշի ԱԳՆ արարողակարգի գլխավոր վարչության պետին: Իսկ նախորդ օրը ՀՀ դեսպանի և Բանգլադեշի ԱԳՆ Արևելյան Եվրոպայի և ԱՊՀ գլխավոր վարչության պետի միջև կայացած հանդիպմանը քննարկումներ են ծավալվել երկկողմ և բազմակողմ համագործակցության ամրապնդմանն ուղղված օրակարգային հարցերի շուրջ: Երկուստեք նախանշվել են փոխշահավետ գործակցության հետագա խորացման և առաջիկա ընդլայնման ուղիներ:

Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության նախագահական Բանգաբհաբան նստավայրում դեսպան Վ. Աֆյանն այցելել է երկրի նախագահի և վարչապետի կողմից ստացվող նվերների Տոշակհանա թանգարան, ուր այցելում են օտարերկրյա բարձրաստիճան հյուրեր և որի շինությունը կրում է հայազգի Մանուկի Տուն անունը:ՀՀ դեսպանն այցելել է նաև հին Դաքքայի Արմանիթոլա թաղամասի Հայաստան փողոցում գտնվող, 1781 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայ առաքելական եկեղեցի:

1/2653
bottom of page