top of page

«Մայր Հայաստան»-ը կբոյկոտի ավագանու արտահերթ նիստը, բայց եթե այն կայանա, ապա կմասնակցի՝ միակողմանի քարոզչությունը կանխելու համար

«Մայր Հայաստան» խմբակցությունը կբոյկոտի Երևանի ավագանու արտահերթ նիստում ներկայացված քաղաքային տրանսպորտի թանկացման քվեարկությունը, բայց եթե քվորում լինի, և նիստը կկայանա, ապա կմասնակցեն։ Այս մասին հայտարարել է խմբակցությունը։

«Հարգելի՛ քաղաքացիներ,Երևանի ավագանու իշխող կոալիցիան՝ «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցությունները, ինչպես նաև նրանց կցված ավագանու որոշ անդամներ, որոնք ներկայացնում են «Հանրային ձայն» խմբակցությունը, արտահերթ նիստ են հրավիրել: Օրակարգում քաղաքային տրանսպորտի թանկացումն է: Այդ թանկացումը փորձ է արվում ներկայացնել որպես բարեփոխում:«Մայր Հայաստանը» մերժում է քաղաքային տրանսպորտի թանկացման քաղաքականությունը: Մենք ճիշտ ենք համարում նիստը բոյկոտելը, ինչի համար անհրաժեշտ է քվորում չապահովել։ Բայց եթե այլոց մասնակցությամբ, այդուհանդերձ, ապահովվի քվորում և նիստը կայանա, ապա մենք կմասնակցենք քաղաքային տրանսպորտի թանկացմանը միտված այդ քննարկմանը, որպեսզի թույլ չտանք մեր քաղաքացիներին մոլորեցնող և միակողմանի քարոզչություն 2,5-միավորանոց կոալիցիայի կողմից։ Արտահերթ նիստում փաստարկված կհիմնավորենք, որ թանկացումներն անհիմն են ու, ինչպես այլ դեպքերում, հետապնդում են բացառապես քաղաքացիներին լրացուցիչ ֆինանսական բեռի տակ դնելու նպատակ:«Մայր Հայաստանը» չի մասնակցի քաղաքային տրանսպորտի թանկացման նախագծի քվեարկությանը: Ովքեր մասնակցեն այդ քվեարկությանը, կկիսեն թանկացման պատասխանատվությունը «Քաղաքացիական պայմանագրի» հետ միասին»։

1/2386
bottom of page