Search
Բժիշկը նշել է թոքաբորբ առաջացնող հայտնի դեղամիջոցները. որո՞նք են դրանք
- Lida Nalbandyan
- Feb 27
- 1 min read

Բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը «Ռոսիա 1» ալիքի «Ամենակարևոր բանի մասին» հաղորդման եթերում նշել է հայտնի դեղամիջոցներ, որոնք հրահրում են թոքաբորբ:
Բժիշկը նշեց, որ դեղերի որոշ խմբեր կարող են առաջացնել թոքաբորբի զարգացում։ Դրանց թվում Մյասնիկովն անվանել է օմեպրազոլը, որը նշանակվում է այրոցի դեպքում։ Նա նշել է, որ դեղամիջոցն ընդունող մարդկանց մոտ թոքաբորբն ավելի հաճախ է զարգանում, քան չընդունողների մոտ:
Բժշկի խոսքով՝ հիվանդությունը կարող է առաջանալ նաեւ մետոտրեքսատի օգտագործման պատճառով։
Մյասնիկովը նաեւ հորմոնալ դեղամիջոցներն է ներառել թոքաբորբ հրահրող դեղերի ցանկում։
«Այս ամենը կարող է հանգեցնել ոչ վարակիչ թոքաբորբի»,- եզրափակեց բժիշկը։