Ինչպես նրանց, այնպես էլ մեզ համար հեշտ չի լինելու. մեզ մեծ մրցակցի դեմ հանդիպում է սպասվում. Սիմեոնեն՝ «Ռեալ»-ի դեմ հանդիպման մասին

Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակչի՝ «Ռեալի» դեմ առաջին հանդիպման մասին։
«Նման հանդիպումներում ամեն ինչ որոշում են մանրուքները։ Մենք դա արդեն բազմիցս տեսել ենք «Ռեալի» դեմ խաղերում։ Ինչպես նրանց, այնպես էլ մեզ համար հեշտ չի լինելու։ Այն թիմը, որը կկարողանա պահպանել ինքնակառավարումը, կհաջողի։ Մեզ մեծ մրցակցի դեմ հանդիպում է սպասվում», – ասել է արգենտինացին մամուլի ասուլիսում։
«Ռեալ» — «Ատլետիկո» հանդիպումը կկայանա այսօր՝ մարտի 4-ին, Երևանի ժամանակով 00:00-ին։ Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա մարտի 12-ին։