top of page

Այսօր Թրամփ-Զելենսկի հեռախոսազրույց է կայանալու

  • Writer: Lida Nalbandyan
    Lida Nalbandyan
  • Mar 19
  • 1 min read

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր՝ մարտի 19-ին, կզրուցի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Նախօրեին Թրամփը զրուցել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում է РБК-Украина-ն։

«Այսօր ես խոսեմ նախագահ Թրամփի հետ։ Մենք կքննարկենք մանրամասները, կարծում եմ՝ հաջորդ քայլերի մանրամասները։ Մենք իսկապես լավ հանդիպում ունեցանք մեր թիմերի միջև», - ասել է նա։

Զելենսկու խոսքով՝ ինքը և Թրամփը կքննարկեն պատերազմի կարգավորման հետագա քայլերի մանրամասները։ Պետության ղեկավարը հավելել է, որ ակնկալում է Թրամփից լսել Պուտինի հետ իր զրույցի մանրամասները։

«Ես լսել եմ որոշ մանրամասներ (Թրամփի և Պուտինի բանակցությունների մասին - խմբ.): Մեր թիմերը խոսել են երեկոյան և գիշերը, բայց ես կցանկանայի մանրամասների մասին խոսել, երբ ես ուղիղ երկխոսություն ունենամ Թրամփի հետ»,- ասել է Զելենսկին:

bottom of page