top of page

ԵԽ նախարարների կոմիտեի որոշմամբ՝ Ադրբեջանը կվերադառնա ԵԽԽՎ. Alpha News

ԵԽԽՎ-ում Alpha News-ի աղբյուրի փոխանցմամբ՝ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն որոշում է ընդունել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով վերադարձնել Ադրբեջանին, որի պատվիրակության լիազորությունները դադարեցվել էին մեկ տարով:

ԵԽԽՎ-ի՝ հունվարի 24-ի որոշմամբ՝ Ադրբեջանի պատվիրակությունը մեկ տարով հեռացվեց եվրոպական կառույցից: Այս որոշումն ընդունվել էր ձայների 76 կողմ, 10 դեմ եւ 4 ձեռնպահ հարաբերակցությամբ: Որոշմանը դեմ էին Թուրքիայի պատվիրակության 9 անդամներն ու Ալբանիայից մեկ պատգամավոր:

ԵԽԽՎ-ն այդ կերպ պատժել էր Ադրբեջանին՝ Եվրոպայի խորհրդի հիմնարար պահանջները պարբերաբար չկատարելու պատճառով: Եվրապատգամավորները մի քանի պատճառներ էին նշել, որոնք խախտել էր Ադրբեջանը, որոնց թվում եղել էր նաեւ այն, որ Ադրբեջանը թույլ չի տվել Արցախի շրջափակման ժամանակ ԵԽԽՎ զեկուցողներին մուտք գործել Լաչինի միջանցք:

ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակությունը, ի պատասխան իր լիազորությունները սահմանափակելու նախաձեռնությանը, դատապարտող հայտարարություն էր տարածել, ապա ցուցադրաբար լքել նիստերի դահլիճը։

1/2283
bottom of page