top of page

«էս երկիրը նորից շնչելու է»․ Նարեկ Սամսոնյան

«Իմնեմնիմի» փոդքաստի համահեղինակ Նարեկ Սամսոնյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կարող եք ինձ համարել ռոմանտիկ կամ անուղղելի լավատես, բայց ես չեմ հավատում Հայաստանի անվերադարձ կործանմանը: Ես չեմ հավատում, որ նիկոլի ստեղծած լակոտակրատական խուլիգանապետությունը հավերժ է, չի կարող այդպես լինել, ուղղակի դա դեմ է բնության կանոններին: Հասկանալի է, որ կա մեծ հիասթափություն ու ամեն քայլափոխի էդ հիասթափության մասշտաբներն ավելի լայն ոլորտներ ու մարդկանց խմբեր են ընդգրկում, բայց դա ևս 18-ից սկսված աղետալի գործընթացի շատ բնական (իհարկե նաև ցավոտ) մասն է կազմում: Էս լակոտակրատիան ավարտվելու է շատ ցավոտ հետևանքներով պետության համար, բայց ավարտվելու է՝ անխուսափելիորեն: Հիասթափությունը, անհուսությունը, էս խուլիգանախմբի հավերժականության մասին մտքերը, Հայաստանի անդառնալի կործանման համոզվածությունն ապագա քաղաքական պայքարում պարտության երաշխավորն են, հետևաբար անկախ հանգամանքներից ու բռնաճնշումներից չնիկոլները անգամ մի վայրկյան չպետք է կասկածեն մեր երկրի մոտակա Ազատագրմանը: Հ.Գ. Լակոտակրատիան տապալվելու է, խուլիգանախմբի բոլոր անդամները մինչև վերջին մարդ արժանանալու են համաչափ, իսկ որոշներն անհամաչափ պատժի ու էս երկիրը նորից շնչելու է ու նորից ստանալու է հնարավորություն նախկին արժանապատվությունը վերականգնելու»:

bottom of page