«Ո՞ր Սահմանադրության օրն է նշվում»․ Կարեն Հեքիմյան
Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ի՞նչ իմաստ ունի Սահմանադրության օր նշելը, եթե այն մշտապես փոփոխվում է:
Անձամբ ինձ համար անհասկանալի է, թե այսօր հատկապես ո՞ր Սահմանադրության օրն է նշվում` 1995թ Տեր-Պետրոսյան Լևոնի՞, 2005թ Քոչարյան Ռոբերտի՞, 2015թ Սարգսյան Սերժի՞: Իսկ միգուցե այսօր նախապես նշվում է 2025թ Ալիև Իլհամի՞ կամ 2035թ, ենթադրենք` Բայրաքթար Սելջուկի՞ Սահմանադրությունը:
Միակ սփոփանքն այն է, որ գոնե մինչև վերջերս ՀՀ Սահմանադրությունը հայերեն էր գրված»: