top of page

Մարս տանող ճանապարհի կանգառներից մեկը Հայաստանն է. երևակայական Մարս՝ Արմաշում


Վեց անալոգ տիեզերագնաց մինչև ապրիլի 5-ը մեկուսացած կմնա Հայաստանի Արմաշ գյուղում կառուցված անալոգային տիեզերակայանում՝ ուսումնասիրություններ անելու համար: «Արմենպրես»-ը զրուցել է անալոգ տիեզերագնացների հետ:

Ավստրիական տիեզերական ֆորումը 3 տարին մեկ իրականացնում է AMADEE Մարսի անալոգային գիտական առաքելությունը, որի նպատակը դեպի Մարս իրական առաքելությանը պատրաստվելն է: Կարմիր մոլորակի հետազոտությունն ու տիեզերագնացները կոչվում են անալոգային, քանի որ ոչ մեկն իրականում տիեզերք չի գնում՝ փոխարենը փորձ է կուտակում:

«Ես գիտեմ, որ մենք շատ սխալներ ենք անելու, և դա այն է՝ ինչի համար այստեղ ենք: Մեր նպատակը ձախողվելն է, հնարավորինս շատ ու էժան: Հավաքել արագություն ու աճել», -ասել է Ավստրիական տիեզերական ֆորումի տնօրեն Գերնոտ Գրյոմերը:

bottom of page