Պուտինն օգոստոսի 18-19-ը պետական այցով կլինի Ադրբեջանում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այցով կմեկնի Ադրբեջան։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Կրեմլին։
Նշվում է, որ Պուտինը Բաքվում կգտնվի օգոստոսի 18-19-ը։
Այցից հետո նախատեսվում է պետությունների ղեկավարների համատեղ հայտարարություն և միջկառավարական փաստաթղթերի ստորագրում։