«Ժողովուրդ». Ինչու են ներկաները վախենում միայն «նախկինների» վերադարձից
- Lida Nalbandyan
- Jun 6, 2024
- 1 min read

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Քաղաքական դաշտում յուրաքանչյուր ակտիվության ժամանակ Նիկոլ Փաշինյանը շրջանառում է թեզեր, թե այս կամ այն առաջնորդը ուղիղ կամ անուղղակի ղեկավարվում է «նախկինների» կողմից: Ու, հետեւաբար, հարց է առաջանում՝ ինչու են ներկա դերակատարները վախենում «նախկիններից»: Պարզ է, որ ցանկացած փոփոխության դեպքում՝ խոսքը իշխանափոխության մասին է, այն իր հետ բերելու է ծանր հետեւանքներ հայրենիք հանձնող ՀՀ գործող իշխանության համար: Սակայն, հատկապես «նախկինների» վերադարձի դեպքում, անխուսափելի է լինելու առավել դաժան պատիժը գործողների նկատմամբ, որոնք իրենց գործունեության 6 տարիներ ընթացքում հայկական երրորդ հանրապետությունը հանձնեցին թշնամուն, տվեցինք մոտ 5000 զոհ, եւ նրանք շարունակում են ամենակոռումպացված ձեւով իշխանավարել՝ ոչնչացնելով մեր երկրում բոլոր տեսակի արժեքները:
Ահա թե ինչու են գործող իշխանությունները հատկապես «նախկիններից» վախենում. նրանք առավել դաժան են պատժելու գործողներին»։