top of page

Բոլոր տեռորիստները, դրանց հովանավորները, հովանավորների հովանավորները պիտի րոպե առաջ պատժվեն. Վահագն Ալեքսանյան


Բոլոր տեռորիստները, դրանց հովանավորները, հովանավորների հովանավորները ու գաղափարական հայրերը պիտի րոպե առաջ պատժվեն: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամաբվոր Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով այսօր Նոր Նորքի  ոստիկանության մոտ տեղի ունեցած դեպքերին:Հիշեցնենք, որ ավելի վաղ ՆԳՆ ոստիկանությունը հայտնել էր՝ 17.00-ի սահմաններում, 3 քաղաքացի զինված փորձել են ներխուժել ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի վարչական շենք, գործադրել են նռնակ, ինչի հետևանքով ներխուժող անձանցից 2 հոգի վիրավորվել են և տեղափոխվել բուժհաստատություն։ 

Ավելի ուշ վնասազերծվել էր  ոստիկանության մոտ մնացած նռնակով զինված տղամարդը: 

bottom of page