top of page

Փիղը հարձակվել է տղամարդու վրա, ով ցանկացել է իր հետ սելֆի անել

Հնդկաստանում փիղը հարձակվել է տղամարդու վրա, ով ցանկացել է իր հետ սելֆի անել, գրում է Daily Mail-ը։

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ 23-ամյա Շրիկանթ Սատրեն ընկերոջ հետ զբոսնելիս է եղել ջունգլիների մոտ, երբ հանդիպել է փղի։ Չնայած վտանգին՝ ընկերները որոշել են սելֆի անել նրա հետ, ինչի համար զղջացել են։ Երբ Շրիկանթը մոտեցել է կենդանուն, այն ցատկել է նրա վրա և սկսել տրորել իրեն։

 

Սատրեի ընկերը փորձել է վախեցնել փղին, սակայն կենդանին շարունակել է տղամարդուն քարշ տալ գետնով։ Բժիշկները, ովքեր ժամանել են կանչով, չեն կարողացել փրկել Շրիկանթին, քանի որ նրա վնասվածքները չափազանց ծանր էին։ Գործը հետաքննող ոստիկանները մարդկանց հիշեցրել են վայրի կենդանիների հետ շփվելիս անվտանգության կանոնների մասին և քաղաքացիներին խնդրել չշփվել նման կենդանիների հետ, եթե խիստ անհրաժեշտություն չկա։

bottom of page