top of page

Գյումրիում բախվել են «Կամազ»-ը, «Mercedes»-ը, «Opel»-ը, «Ford Transit»-ն ու «ԳԱԶ 3110»-ը. կան տուժածներ

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 7 hours ago
  • 1 min read

Այսօր՝ ապրիլի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyаn.com-ը, ժամը 10:00-ի սահմաններում Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզային քրեական վարչության խաչմերուկում բախվել են «Կամազ», «Mercedes», «Ford Transit», «Opel» և «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենաները: 



Վթարի հետևանքով «Կամազ»-ը, որը հաշվառված է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Գյումրու հրշեջ-փրկարարական ջոկատի հաշվեկշռում, կողաշրջվել է, վթարի հետևանքով 5 հոգի տեղափոխվել են հիվանդանոց: 


 


Վթարի փաստով Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը: 

1/2656
bottom of page