top of page

Մեկ անգամ ասել եմ, հիմա նորից կկրկնեմ` Գյումրիում Նիկոլը չի կարող հաղթել, բայց կարող է գողանալ հաղթանակը. քաղաքագետ

Մեկ անգամ ասել եմ, հիմա նորից կկրկնեմ` Գյումրիում Նիկոլը չի կարող հաղթել, բայց կարող է գողանալ հաղթանակը. այս մասին թելեգրամյան ալիքում գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:«Իշխանությունները լծվել են այդ գործին` Գյումրին վերածելով քարոզչական ամենակեղտոտ տեխնոլոգիաները կիրառելու և վարչական ռեսուրը գործի դնելու փորձադաշտի:Նրանց գործունեության մեջ կա ամեն ինչ, բացի գյումրեցիների հանդեպ հարգանքի թեկուզ չնչին կաթիլի: Այդպես է նախապատրաստվում և արդեն իսկ իրագործվում Գյումրու մեծ գողությունը:P.S. Գյումրում չես գտնի մեկին, ով չանիծի Նիկոլին ու նրա իշխանությունը: Բայց շատերը համոզված են, որ Սարիկը այլ է, «քաղքի տղա է»… Ոչ, սիրելի գյումրեցիներ` քաղքի տղա չէ: Գուցե և էր, բայց դա մինչ Նիկոլի հետ գործ բռնելն ու նրա գործիքը դառնալը: Հիմա նա սովորական նիկոլ է», - նշել է քաղաքագետը:

Գյումրու ավագանու ընտրությունները (որի արդյունքներով էլ կորոշվի քաղաքապետը) կայանալու են մարտի 30-ին:

1/2538
bottom of page