top of page

«6 տարվա բյուջեն հատ-հատ նայել եմ. 1 դոլար բյուջե չի մտել». Բագրատյան

  • Writer: Lida Nalbandyan
    Lida Nalbandyan
  • Mar 9, 2024
  • 1 min read

«Փաշինյանը եկել, ասում էր՝ 20 միլիարդ դրամ փող են գողացել ժողովրդից, հետ եմ բերելու, 6 տարին լրացավ՝ 1 դոլար բյուջե չի մտել։ 6 տարվա բյուջեն հատ-հատ նայել եմ: Բայց դրա փոխարեն՝ կա իրենց թալանը՝ մոտ 8 միլիարդ դոլարի պետական գնումներ են եղել, առանց 1 հատիկ մրցույքի: Նախկինում մի հատ կաֆել էին առնում, գտնում, գալիս էր խորհրդարանում գոռգոռում, թե առանց մրցույթի կաֆել են կատարել: Վերջին 6 տարում թոշակը 40.000 դրամից դարձել է 49.000 դրամ, գներն էլ 28 տոկոսով աճել են։

Կարո՞ղ ա գյուղացուն օգնել են, կարո՞ղ ա ձեր մարզում կարտոֆիլի իրացման խնդիր չկա: Արցախում էիք վաճառում, Արցախը վերացրեց, չորացրեց: Վերջում ստանալու ենք երեք մատի կոմբինացիա, մենք ենք մեղավոր, դուք եք մեղավոր, այս ո՞վ է մեզ ղեկավարում»,- հայտարարեց Հրանտ Բագրատյանը։

1/2639
bottom of page