top of page

Զինված հարձակում՝ Երևանում․ տուժածը ԱՄՆ քաղաքացի է

  • Writer: Lida Nalbandyan
    Lida Nalbandyan
  • Mar 21, 2024
  • 1 min read

Այսօր՝ մարտի 21-ին, զինված հարձակում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում և ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Պռոշյան փողոցում գլխի հատվածում վնասվածք ստացած քաղաքացի կա: Այս մասին հայտնում է Shamhsyan.com-ը։ 


Ինչպես հայտնում է կայքը, հարձակվողը քաղաքացուց հափշտակել է գումար, որի չափը ոստիկաններն ու քննիչները պարզում են: Տարածքը պարեկները սահմանազատել են, դեպքի վայրում էլ հայտնաբերել են ատրճանակ: 


Կայքի տեղեկություններով՝ գլխի հատվածում վնասվածք ստացած վիրավորը ԱՄՆ քաղաքացի է:


ՆԳՆ լրատվական բաժնից ասացին․ «Ձեռնակվում են օպերատիվ միջոցներ հարձակում իրականացրած անձին հայտնաբերելու ուղղությամբ»։  

bottom of page