top of page

«Զվարթնոցից» ՌԴ սահմանապահների դուրսբերման հարցը լուծված է. Ալեն Սիմոնյան

  • Writer: Lida Nalbandyan
    Lida Nalbandyan
  • Mar 27, 2024
  • 1 min read

Զվարթնոց» օդանավակայանից ՌԴ սահմանապահների դուրսբերման հարցը լուծված է, Երևանն ու Մոսկվան այդ հարցն այլևս չեն քննարկում։ Հայաստանի համար դա արդեն որոշված թեմա է, չեմ կարծում, որ այստեղ քննարկում կա։ Փորձ է արվում այս գործընթացը ներկայացնել իբրև միջպետական պայմանագրի խախտում։ Այս մասին այսօր՝ մարտի 27-ին, լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Սա եղել է միջգերատեսչական համաձայնություն, որի նպատակը եղել է այդ տարածքում օգնել հայ սահմանապահներին, թեթևացնել նրանց բեռը։ Այլևս այդ բեռը թեթևացնելու կարիք չկա։ Մենք տեղեկացրել ենք՝ շնորհակալ ենք, օգնեցիք, բայց հիմա այդ օգնության կարիքը չունենք»,- նշել է նա:


bottom of page