top of page

Չեմ հիշում նման ակտիվ ընտրություններ. այս տարի ընտրությունների ժամանակ ավելի քիչ բողոքներ են գրանցվել, քան 2018 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ. ՌԴ ՄԻՊ

  • Writer: Lida Nalbandyan
    Lida Nalbandyan
  • Mar 17, 2024
  • 1 min read

Ռուսաստանում մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան ասաց, որ չի հիշում նման ակտիվ ընտրություններ և մարդկանց բարձր ակտիվություն, ովքեր ցանկանում են օգտվել իրենց ընտրական իրավունքից։

Այս մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

«Չափազանց բարձր է այն մարդկանց ակտիվությունը, ովքեր ցանկանում են իրացնել իրենց ընտրական իրավունքը։ Թերևս, ես չեմ հիշում նման ակտիվ ընտրություններ և այդպիսի խորը հասարակական դիտարկում, մոնիտորինգ Ռուսաստանի Դաշնության սուբյեկտներում մարդու իրավունքների հանձնակատարների, տեղակայված հասարակական կենտրոնների և շտաբների կողմից», - ասել է Մոսկալկովան լրագրողներին։

«Այս տարի Ռուսաստանի Դաշնությունում նախագահական ընտրությունների ժամանակ ավելի քիչ բողոքներ են գրանցվել, քան 2018 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ»,-ասել է ՌԴ-ում մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան։

bottom of page