top of page

Խաչանովն ու Ռուբլյովը բարեգործական հանդիպում են անցկացրել Լոս Անջելեսում. 100 հազար դոլար է հավաքվել է ի աջակցություն արցախցի տեղահանված ընտանիքների


Ռուսաստանցի թենիսիստներ Կարեն Խաչանովն ու Անդրեյ Ռուբլյովը բարեգործական հանդիպում են անցկացրել Լոս Անջելեսում Արցախից բռնի տեղահանված ընտանիքների համար:

Sputnik Armenia-ի փոխանցմամբ, ինչպես տեղեկացնում է Armenian Report ամերիկյան-հայկական պարբերականը, հանդիպումը տեղի է ունեցել UCLA թենիսի համալիրում (Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարան), իսկ կազմակերպիչն է եղել Գլենդելի սիրողական մարզական ակումբը՝ Homenetmen Glendale Ararat-ը:

Խաղից առաջ Խաչանովն ու Ռուբլյովը միացել են սկաուտներին, որոնք ԱՄՆ-ի և Կալիֆոռնիա նահանգի դրոշների հետ միասին խաղադաշտով տարել են Հայաստանի և Արցախի դրոշները:

Դժվարին պայքարում Կարենը հաղթել է 6:3, 4:6, 10:8, սակայն իսկական հաղթանակ է դարձել ավելի քան 100 հազար դոլարը, որը հավաքվել է՝ ի աջակցություն արցախցի փախստականների ընտանիքների։

bottom of page