top of page

Պեդրո Ալմոդովարն արժանացել է Վենետիկի կինոփառատոնի գլխավոր մրցանակին

Իսպանացի կինոռեժիսոր Պեդրո Ալմոդովարն արժանացել է Վենետիկի կինոփառատոնի գլխավոր մրցանակին՝ Սուրբ Մարկոսի ոսկե առյուծին, իր «Հարևան սենյակը» ֆիլմի համար, գրում է reuters.com-ը։



Ֆիլմը դարձել է ռեժիսորի առաջին աշխատանքն անգլերեն լեզվով։ Ֆիլմը պատմում է երկու վաղեմի ընկերների հարաբերությունների մասին, որոնցից մեկը մահանում է քաղցկեղից։ Ֆիլմն արժանացել է 18 րոպեանոց հոտնկայս ծափահարությունների։



Գլխավոր դերերը կատարել են դերասանուհիներ Ջուլիանա Մուրը և Թիլդա Սուինթոնը։

bottom of page