Ոմանք մեկնաբանում են, թե սա Ռուբեն Վարդանյանի հրաժեշտի խոսքն է, իսկ ես կարծում եմ՝ նա պատրաստվում է ապրել՝ շարունակելով իր արժեհամակարգի համար պայքարը․ Բեգլարյան
- Lida Nalbandyan
- Mar 7
- 1 min read

Արտակ Բեգլարյանը Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ուղերձիվերաբերյալ գրել է․
«Ոմանք մեկնաբանում են, թե սա Ռուբեն Վարդանյանի հրաժեշտի խոսքն է, իսկ ես կարծում եմ, որ ինքը պատրաստվում է ապրել՝ շարունակելով իր արժեհամակարգի համար պայքարը»։
Բեգլարյանը նաև կոնկրետ հատված է մեջբերել Ռուբեն Վարդանյանի ուղերձից․
«Եվ վերջինը. Ես այստեղ հասկացա, որ երբեք չի կարելի տրվել հուսալքությանը, անտարբերությանը, և հասկացա, թե ինչու է դա 7 մեղքերից ամենասարսափելին: Մի ժամանակ կարծում էի՝ ավելի վատ է նախանձը կամ գոռոզությունը: Մինչդեռ հուսալքությունը, վհատությունը նշանակում է, որ քո մեջ մարել է Աստծո կայծը, որ դու դադարել ես հավատալ, որ դու պարզապես ձեռքերդ բարձրացրել ու հանձնվել ես: Կոչ եմ անում՝ երբեք դա չանեք: Կուզենայի, որ մենք երբեք չհիասթափվեինք և չտրվեինք հուսալքությանը: Խնդրում եմ: Դա մեր ապագայի հիմքն է, այդ իսկ պատճառով ես գնահատում եմ այն շանսը, որ ինձ տրվել է»: