Search
Այն, ինչ արեցիք Երևանում, ձեր դեմ արեցին Գյումրիում. Երևանի ավագանու նախկին անդամը՝ ՔՊ-ին
- Arevik Charchyan
- Apr 16
- 1 min read
Երևանի ավագանու նախկին անդամ Գրիգոր Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՔՊ–ն Գյումրիում արեց ճիշտ այն, ինչի համար մեզ Երևանում քննադատում էր․ բոյկոտեցին ավագանու առաջին նիստը, չմասնակցեցին քաղաքապետի ընտրությանը, կոչ արեցին արտահերթ ընտրություններ անցկացնել։
Մեզ կոչ էիք անում կառուցողական լինել և Ավինյանի հետ աշխատել։ Եղե՛ք կառուցողական, գնացե՛ք, Վարդանիկի հետ աշխատեք:
Այն, ինչ արեցիք Երևանում, ձեր դեմ արեցին Գյումրիում»։