top of page

Էդ ի՞նչ hարձակnւմ էր վրես, Միութենական միությունների մեջ ընդգրկվելը չի նշանակում Հայաստանի անկախությունը ոտնահարել. Վարդան Ղուկասյան

  • Writer: Lida Nalbandyan
    Lida Nalbandyan
  • 13 hours ago
  • 1 min read

Գյումրիի քաղաքապետարանում մեկնարկել է նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանի երդմնակալության արարողությունը: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, որն ունի 14 մանդատ, ինչպես անդրանիկ, այնպես էլ այս նիստին ներկա չէ:

Վարդան Ղուկասյանը նախքան երդմնակալության մեկնարկն անդրադարձավ իր հայտարարությանը՝ դեմ չէ Միութենական պետությանը, որը մեծ քննարկումների առիթ է դարձել:

«Էդ ի՞նչ հարձակում եք կատարել վրաս, մենք անկախության հարցը քննարկե՞լ ենք: Ո՞վ կարող է Հայաստանի անկախության մասին մի բան ասել: Միութենական միությունների մեջ ընդգրկվելը չի նշանակում Հայաստանի անկախությունը ոտնահարել: Օրինակ, կա Եվրոպական միություն, միություն, որ պաշտպանի երկիրը»,- ասաց նա:


bottom of page