top of page

Վանաձորում ձին ընկել է դիտահորը

  • Writer: Lida Nalbandyan
    Lida Nalbandyan
  • Nov 16, 2024
  • 1 min read

Նոյեմբերի 16-ին, ժամը 07:27-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Տարոն 2 թաղամասի թիվ 2/2 շենքի մոտակայքում ձին ընկել է դիտահորը և չի կարողանում դուրս գալ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայութունից:



Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ դիտահորից (մոտ 2 մետր) դուրս են բերել կենդանուն։ 

1/2624
bottom of page