top of page

Այրվածքաբանության բակի շտապօգնության չշահագործվող մեքենայում հայտնաբերվել է տղամարդու դի

Այսօր՝ նոյեմբերի 18-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում:



Այրվածքաբանության ազգային կենտրոնի տարածքում կայանված, խոտանված շտապօգնության ավտոմեքենայում դի են գտել:  



Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգ է ստացվում Երևանի բնակիչ Արթուր Իսկանդարյանից, ով հայտնել է, որ Այրվածքաբանության ազգային կենտրոնի տնօրենի օգնականն է և տեղեկացրել է, որ Այրվածքաբանության ազգային կենտրոնի տարածքում անօթևան տղամարդու դի կա:

bottom of page